18:40 12 ապրիլի, 2013Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանն ու Անգելինա Գասպարյանը ՀՀ Ոստիկանության օրը` ապրիլի 16-ին, միասին կկատարեն «Դու զավակն ես Աստծո տան» երգը: Հեղինակը Քնարիկ Սասունյանն է:
«Երգահանները երգ են գրում, դա Աստծո կողմից է տրվում: Այդպես էլ նաեւ ինձ հետ եղավ: Երգը ծնվեց եւ մենք որոշեցինք, որ այն կատարվի հենց ՀՀ Ոստիկանության տարեդարձի օրը»,- NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց Քնարիկը:
ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնի պետ Արմեն Գեւորգյանը մեզ տեղեկացրեց, որ Սոֆիի, Միհրանի եւ Անգելինայի ընտրությունը պայմանավորված էր մի հանգամանքով. «Մտածեցի, որ ձայնային գեղեցիկ համադրություն կստացվի: Եվ չսխալվեցի»:
Երգը, հավանաբար, հասանելի կդառնա մինչեւ ապրիլի 16-ը, իսկ կենդանի կատարմամբ առաջին անգամ կհնչի ապրիլի 16-ին՝ ՀՀ Ոստիկանության Մշակույթի կենտրոնում նախանշված համերգի ավարտին: